Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյան


Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյան

  • 21-03-2023 11:48:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող իբր բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։
 
Ինչպես արդեն հայտնել ենք, սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում միջանցքը փակած կեղծ ակտիվիստներից մեկը բացահայտ սպառնում է սպանել հայերին։
 
«Մենք շուտով Նովրուզի տոնին այստեղ հայի կմորթենք և նրա արյունը կավելացնենք քեբաբի մեջ»,- ցինիկ ժպիտով հայտարարում է ադրբեջանցի պսևդոակտիվիստը, ինչն էլ առաջացնում է նրան շրջապատողների զվարճանքը։
 
Տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրելով.
 
«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play