Ղազախստանն առաջին անգամ նավթ է ուղարկել Ադրբեջան՝ շրջանցելով Ռուսաստանը


Ղազախստանն առաջին անգամ նավթ է ուղարկել Ադրբեջան՝ շրջանցելով Ռուսաստանը

  • 21-03-2023 13:53:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ղազախական Կաշաղան հանքավայրից նավթատար նավը Ակտաու նավահանգստից Բաքու է ուղևորվել 6,9 հազար տոննա նավթով: Նման երթուղին, որը թույլ է տալիս միջինասիական այդ երկրից նավթ արտահանել շրջանցելով Ռուսաստանը, առաջին անգամ է օգտագործվել։
 
7,8 հազար տոննա բեռնունակությամբ «Ակադեմիկոս Խոշբախտ Յուսիֆզադե» նավը պատկանում է «Ադրբեջանական կասպիական ծովային նավագնացություն» ՓԲԸ ծովային տրանսպորտային նավատորմին:
 
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ավելի վաղ հանձնարարել էր դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման երթուղիները՝ շրջանցելով Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Տրանսկասպյան երթուղին համաշխարհային շուկաներ ղազախական նավթի մատակարարումների առաջնահերթ միջոց է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play