Էրդողանն այսօր պաշտոնապես կառաջադրվի նախագահական ընտրություններում
21-03-2023 14:34:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պաշտոնապես առաջադրվելու է մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում։
Ընդդիմության միասնական թեկնածուն է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, նրա թեկնածությունը պաշտպանում են ևս հինգ ընդդիմադիր ուժեր։
Շուրջ երկու տասնամյակ երկրի ղեկին գտնվող Էրդողանը, ըստ փորձագետների, առաջին անգամ կանգնած է իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առջև․ տնտեսական աննախադեպ անկմանը գումարվել է երկրաշարժից հետո սկիզբ առած դժգոհության մեծ ալիքը։