81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը


81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

  • 21-03-2023 14:50:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը:
 
Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքների 85,2 տոկոսը։
 
Նշված համաձայնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին հաստատման նպատակով ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։ 
 
Դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է, ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնության առարկա գույքի նկատմամբ սահմանվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։
 
 
ՀՀ դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը