Շոլցը կոչ է անում փոխել Եվրամիությունում որոշումների կայացման սկզբունքը


Շոլցը կոչ է անում փոխել Եվրամիությունում որոշումների կայացման սկզբունքը

  • 21-03-2023 15:30:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել լայնածավալ բարեփոխումներ իրականացնել Եվրամիությունում և առաջ է քաշում միաձայնությունից հրաժարվելու համար:
 
Այս մասին կանցլերն ասել է Rheinische Post-ին տված հարցազրույցում։ Նա պնդում է մեծամասնության կողմից որոշումներ ընդունելու սկզբունքը։ «Չպետք է այնպես լինի, որ մեկ երկիր կարող է կանգնեցնել ամեն ինչ: Մենք չպետք է խնդիր համարենք այն փաստը, որ ոչ բոլորն են միշտ համաձայն», իր դիրքորոշումը բացատրել է Շոլցը։
 
«Մենք պետք է ուղիներ փնտրենք խնդրի լուծման համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ բոլոր ինստիտուցիոնալ կառույցները մնան այնպիսին, ինչպիսին կան»,- հավելել է կանցլերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play