Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ


Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ

  • 21-03-2023 20:51:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն հնարավորություն կունենա իր հայեցողությամբ նրան ուղարկել արձակուրդի: Այս մասին ԱԺ–ում փոփոխությունների փաթեթը ներկայացնելից հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
 
«Նման փոփոխություն է առաջարկվում իրականացնել աշխատանքային օրենսգրքում։ Այժմ աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Առաջարկում ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է աշխատողն արձակուրդ ստանալ»,-ասել է նա:
 
Փոփոխություններով սահմանվում է նաև, որ քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: Այսինքն` կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է օրենսգրքից:
 
Բացի այդ, հաստիքների կրճատման չպետք է ենթարկվեն ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրած մարդիկ:
 
Առաջարկվում է սահմանել ուսումնական արձակուրդ հասկացությունը։ Ըստ այդմ, քաղաքացուն 2 տարի արձակուրդ կտրվի արտերկրում սովորելու, վերապատրաստվելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը