Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ


Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ

  • 22-03-2023 18:38:48   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 21-ին՝ ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի և դեմքի վնասվածքով՝ 33-ամյա երիտասարդ, նախաբազկի վնասվածքով՝ 55-ամյա կին:
 
Պարզվել է, որ ժամը 13.00-ին Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի հինգ բնակիչ կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և ծեծի ենթարկել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել են մեքենայի դիմապակին և հողմապակիները:
 
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
 
Նաիրիի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակիցներից 28-ամյա և 20-ամյա երկու երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
 
Քրեական վարույթը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play