Ադրբեջանը ոչինչ չի խնայում Արցախը հայաթափելու համար. պետնախարար
23-03-2023 20:19:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ Արցախը հայաթափելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում՝ էթնիկ զտում, անգամ ցեղասպանություն։
Նրա խոսքով, Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը՝ քիչ թվով հայերով ու դրա համար նրանք փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը հայաթափելու, դատարկելու նպատակով:
Պետնախարարը նշել է, թե իրենց հնարավորությունները բավարար չեն լիարժեք կամ թեկուզ նվազագույն պայմաններն ապահովելու համար.
«Ճանապարհի արգելափակման առաջին իսկ օրվանից մենք ապավինեցինք ռուսական խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության օգնությանը: Այս ամբողջ ընթացքում նրանք մի կերպ հասցնում են պարենը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը»,- ասել է Ներսիսյանը: