Ամբողջ թիմով ենք պատասխանատու մեր նախընտրական խոստումների համար. Վահագն Ալեքսանյան


Ամբողջ թիմով ենք պատասխանատու մեր նախընտրական խոստումների համար. Վահագն Ալեքսանյան

  • 27-03-2023 11:32:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Թե՛ Սիսիանում և թե՛ Անիում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ քաղաքացիների քվեների բացարձակ մեծամասնությունը»։
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.
 
Անչափ շնորհակալ ենք այս վստահության համար, և ինչպես խոստացել ենք՝ ամբողջ թիմով ենք պատասխանատու մեր նախընտրական ծրագրերի և խոստումների իրականացման համար։
 
#ԱպագաԿԱ»։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիսիան և Անի համայնքներում ընտրությունների նախնական արդյունքներով 2 տեղում էլ առավելագույն ձայներ է հավաքել ու հաղթել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը