237 ավտոբուս ունենք հիմա կանգնած. Ավինյանը հանձնարարեց հայտնել դրանց աշխատանքի մեկնարկի ժամանակացույցը


237 ավտոբուս ունենք հիմա կանգնած. Ավինյանը հանձնարարեց հայտնել դրանց աշխատանքի մեկնարկի ժամանակացույցը

  • 27-03-2023 12:42:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարեց մինչև հաջորդ նիստ հստակ ժամանակացույց ունենալ, թե որ ավտոբուսները որ ուղղություններով և ինչ ժամկետներում են մտնելու երթևեկություն:
 
«237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնենք: Այս շաբաթ ունենալու ենք մաքսազերծման հետ կապված բոլոր հարցերը լուծած, դա էլ մեզ չի խանգարելու»,- ասաց Ավինյանը:
 
Նշվեց նաև, որ շաբաթ-կիրակի «Երևանտրանսի» տարածքում վարորդները նախապատրաստական փուլ են անցել: 80 վարորդ գործնական ու տեսական պարապմունքներից ստացել են դրական եզրակացություն:
 
Վարորդների համալրման գործընթացը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play