ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում


ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում

  • 28-03-2023 13:04:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը բարձր լեռնային պոլիգոնում մասնակցել է ընդհանուր վարժանքների:
 
ՀՌՕ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զինծառայողները բարձրլեռնային գոտիներում մշակել են հետախուզական և որոնողական աշխատանքների միջոցառումներ, լեռնային տեղանքի տարբեր ձևերի պայմաններում ապաստարանների կազմակերպման եղանակներ, ձեռքի տակ եղած միջոցներով քողարկման տեսակներ, բարելավել են քարտեզով կողմնորոշվելու և ազիմուտով շարժվելու հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրել են գետնի վրա քողարկված տեղաշարժման մեթոդները:
 
Բացի այդ, հատուկ նշանակության ստորաբաժանումները սովորական զինատեսակներից արագ կրակահերթ են իրականացրել տարբեր տիպի թիրախների ուղղությամբ՝ տարբեր հեռավորություններից և տարբեր դիրքերից:
 
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները լեռնային շրջաններում ձեռք են բերել գոյատևման և անվտանգ վարքագծի հմտություններ՝ թթվածնային սովի, ջերմաստիճանի տատանումների և մթնոլորտային ճնշման պայմաններում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play