Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր


Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր

  • 28-03-2023 14:53:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին, անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը:
 
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ ցանկանում են փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, իսկ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ տարածաշրջանի երկրների աշխարհագրական սահմանների փոփոխությունը վտանգավոր է և ոչ հօգուտ տարածաշրջանի:
 
«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջին սպառնալիքը ստիպել է ռուսներին զգուշացնել Ադրբեջանին և ընդգծել, որ նրանք պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին և հրադադարի պահպանմանը: Ադրբեջանի իշխանությունները պետք է զգույշ լինեն և թույլ չտան, որ այլ երկրները որևէ գործողություն ձեռնարկեն և խախտեն կարգուկանոնը տարածաշրջանում»,-հայտարարել է իրանցի պատգամավորը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը