Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել


Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել

  • 28-03-2023 15:42:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցնելու է Մասիմ Մամեդովը։
 
Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած Caliber.az կայքի փոխանցմամբ՝ Մամեդովը մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ Խոջալուում կայացած բանակցությունների մասնակիցներից մեկն է։ Այդ հանդիպմանը Մամեդովը մասնակցում էր որպես Լեռնային Ղարաբաղում գտնվող բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող ադրբեջանական մոնիտորինգային խմբի ղեկավար։
 
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի վաղ Մամեդովն աշխատել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում որպես խորհրդական։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը