Պորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կա 2 զոհ


Պորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կա 2 զոհ

  • 28-03-2023 16:53:05   | Պորտուգալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի իսմայիլական կենտրոնում երկու մարդ է զոհվել դանակահարության հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
 
Նշվում է, որ չարագործն ազգությամբ աֆղան է, նրա ձեռքին եղել է մեծ դանակ: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ իրավապահները կրակել են նրա վրա և վիրավորել, այնուհետև ձերբակալել: Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ:
 
Իսմայիլիզմը շիա իսլամի ճյուղերից մեկն է:
 
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ տեղի ունեցածն, ըստ երևույթին, «առանձին դեպք է», և դեռ վաղ է քննարկել կասկածյալի հնարավոր շարժաթիռները:
 
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:
 
 
 
   
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը