ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի օկուպացիան. Ալիև


ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի օկուպացիան. Ալիև

  • 28-03-2023 17:44:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Բանակցությունների տարիների ընթացքում միջնորդները մշտապես որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի տարածաշրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»։
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Մասիմ Մամեդովին Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ։
 
Ալիևը նշել է,որ միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս «իրականում փորձել են ամրապնդել օկուպացիան»։
 
Ադրբեջանի ղեկավարը նաև անցել է կեղծ մեղադրանքների ու հայտարարել, թե պատերազմի ավարտից անցած երկուսուկես տարվա ընթացքում շատ «կեղտոտ գործողություններ են կատարվում Ադրբեջանի նկատմամբ,  անհիմն մեղադրանքներ են հնչում»։
 
«Այսինքն՝ այս ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձևեր։  Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել։ Նրանք կարող են, նայելով մարդու երեսին, մի բան ասել, իսկ թիկունքում անել մեկ այլ բան»,- հայտարարել է Ալիևը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play