Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը


Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը

  • 30-03-2023 18:40:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը։
 
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը՝ նշելով, որ 20-25 օր առաջ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը արդեն պատրաստ էր, իսկ դրանից հետո իրականացվել է առաջին շերտի ասֆալտապատում:
 
«Մենք նույնիսկ այս պահին տեղեր ունենք, որ արդեն երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել: Ապրիլի 1-ից այն արդեն բաց կլինի երթևեկության համար, իսկ ամբողջությամբ, եռաշերտ ասֆալտապատված ու ճանապարհային նշաններով կահավորված կլինի արդեն ամռանը: Այսինքն՝ ընթացքում կարվի, մինչեւ ամառ կավարտվի»,- մանրամասնեց Հարությունյանը։
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը