Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա


Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա

  • 30-03-2023 20:58:35   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել:
 
Զախարովան այս մասին խսել է՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե արդյոք ռուսական կողմը երկկողմ կամ եռակողմ ձևաչափով քննարկե՞լ է Լաչինի միջանցքում Ադրբեջանի պահանջով անցակետ տեղադրելու հարցը։
 
Զախարովան պատասխանել է. «Ո՛չ, Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև Լաչինում անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել»։ 
 
Հիշեցնենք՝ Լաչինում սահմանային անցակետեր տեղադրելու մասին մտահղացումն ի սկզբանե եղել է ադրբեջանական կողմինը, այդ մասին հայտարարել էր Ալիևը, սակայն բազմիցս տեղեկությունը հերքվել է Հայաստանի ու ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը