Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

  • 31-03-2023 11:35:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ արգելելով անօդաչու թռչող սարքերի, պողպատի և ալյումինի արտահանումը։ Այս մասին հայտնում է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ից։
 
Անցյալ շաբաթ Ուկրաինա էր այցելել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Նա հայտարարել է Կիևին 5,5 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին։ Գումարը կհատկացվի Ուկրաինայի էներգետիկայի վերականգնման, գյուղատնտեսության և տարածքների ականազերծման համար։ Տոկիոն նաև 30 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի համար ոչ մահաբեր զենքին ձեռքբերմանը:
 
Փետրվարի վերջին Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնությունից 48 ֆիզիկական անձանց և 94 կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ռազմական ներխուժման հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը