Վեճ ԱԺ-ում. Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, վնասվածքներ հասցրել ու փախել


Վեճ ԱԺ-ում. Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, վնասվածքներ հասցրել ու փախել

  • 31-03-2023 13:24:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Քիչ առաջ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել»:
 
Այս մասին իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շարունակելով.
 
«Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը