Որոշ արտադրողներ մոլորեցնում են սպառողներին. ի՞նչ կաթնաշոռ օգտագործել և լինել պաշտպանված
31-03-2023 16:00:27 | Հայաստան | Ասուլիս
Մարտի 31-ին, ժամը՝ 12։00-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի և Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ ու մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի ասուլիսը։
Թեման՝ «Սպառողների ազգային ասոցիացիան» «Հետք» կայքում (https://hetq.am) «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» վերտառությամբ նյութի հետքերով. ասոցիացիայի փորձաքննության արդյունքները, խախտումների հնարավոր հետևանքները։
Հավելում. լավագույն ընկերությունների մասին խոսելիս տիկին Հակոբյանը Բիոկաթ ընկերության փոխարեն նշել է Բոնիլատ ընկերությունը, ինչը սխալմունք է։
Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների լավագույն ընկերությունների շարքում են Չանախ, Աշտարակ-կաթ, Բիոկաթ, Հայր և որդի Երեմյաններ, Թամարա ընկերությունները։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։