Երևանի պետական համալսարանն ու SPRING PR-ը համագործակցության հուշագիր են կնքել

Երևանի պետական համալսարանն ու SPRING PR-ը համագործակցության հուշագիր են կնքել

  • 31-03-2023 17:18:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 5-ին Երևանում կկայանա «SPRING PR» ընկերության հիմնադրած և կազմակերպած «The Doing Digital Forum (DDF)»-ը, որի նպատակն է համախմբել պետական կառավարման, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգի, բիզնեսի և մեդիա ոլորտների առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումները։
 
Կարևորելով ֆինանսատեխնոլոգիական ոլորտում ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ պահանջարկը և ուսանողների շրջանում այդ ոլորտի վերաբերյալ հետաքրքրության առաջացումը՝ ԵՊՀ-ն դարձել է «Spring PR» ընկերության հիմնադրած և կազմակերպած «Doing Digital Forum (DDF)»-ի տեղեկատվական աջակիցը։ «Doing Digital Forum (DDF)»-ը կկայանա 2023 թվականի ապրիլի 5-ին Երևանում։
 
Ֆորումի նպատակն է համախմբել պետական կառավարման, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգի, բիզնեսի և մեդիա ոլորտների առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումները։
 
Համագործակցության արդյունքում 2022 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակակիր ԵՊՀ ուսանողներին (Աշոտ Մկրյան՝ հայագիտության ոլորտ, Հասմիկ Ափրեյան՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Նարե Շալունց՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Գայանե Լալայան՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Մարիամ Տաշյան՝ հասարակագիտական ոլորտ, Րաֆֆի Շահմուրադյան՝ բնագիտական ոլորտ, Արևիկ Ղռմաջյան՝ բնագիտական ոլորտ) տրամադրվել են  «Doing Digital Forum»-ի անվճար տոմսեր:
 
Համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն հանդես կգա որպես «Doing Digital Forum»-ի տեղեկատվական աջակից։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն