«Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը կհանգեցնի՞ Սիրիա- Թուրքիա հարաբերությունների վերահաստատմանը»


«Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը կհանգեցնի՞ Սիրիա- Թուրքիա հարաբերությունների վերահաստատմանը»

  • 05-04-2023 16:44:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է  քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Մի քանի դիտարժան կետ կարելի է արձանագրել Մոսկվա- Թեհրան -Անկարա-Դամասկոս քառակողմ քննարկման առիթով։
 
Նախ այն որ հանդիպումի ձևաչափը արտգործ նախարարների տեղակալների մակարդակով էր․ ինչը խոսում է ոչ անմիջական համաձայնությունների եւ որոշումների մասին և նախանշում որ գործընթացը շարունակվելու է։ Կամ՝ հանգուցալուծման ժամանակացույցը դեռևս չի ճշտվել։
 
Երկրորդ, Դամասկոսը ուղիղ մեղադրել է Անկարային Սիրիան ապակայունացնելու և Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմ հրահրելու առումով։
 
Դամասկոսի ներկայացուցիչը պարզ տեքստով ասել է, որ մինչայժմ Անկարան ոչ մի նախաքայլ չի արել Սիրիայում տեղակայաված ահաբեկիչները հեռացնելու ուղղությամբ։
 
Եւ մանավանդ արծարծել նախապայման՝ սիրիական տարածքներից թուրքական ուժերի հեռացման հարցը։
 
Նման ոճով և բովանդկությամբ պաշտոնական Դամասկոսը կարծում եմ նախապայմաններ է արծարծում  Մոսկվայի հետ համաձայնությամբ։Իսկ Մոսկվան պատասխանում է Անկարային։
 
Թուրքիան վերացրել է իր վետոն Ֆինլանդյայի ՆԱՏՕ անդամակցությանը․ կասեցվել է արևմտյան ապրանքների Թուրքիայից վրայով ուղարկումը Ռուսաստանի դաշնություն։
 
Անկարա-Մոսկվա մերձեցումը նախկին տեսքը չունի։ Դա կարող է իր արձագանքն ունենալ նաև հարավային Կոկվկասում, որովհետև գործընթացները փոխշաղկապված են։
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն