Հայաստանում Դիմաշ Կուդայբերգենի համերգը լի կլինի անակնկալներով


Հայաստանում Դիմաշ Կուդայբերգենի համերգը լի կլինի անակնկալներով

  • 26-04-2023 13:15:43   | Հայաստան  |  Մշակույթ

 
Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենը խոստանում է հետաքրքիր ու անակնկալներով լի օր՝  «Stranger» համերգի ընթացքում։
 
Ինչպես տեղեկացրել ենք՝ ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։  Երեկոյի ընթացքում կհնչեն հանրահայտ «Sos Dun Terrien En Detresse», «Аве Мария», «Requiem: The Story of One Sky», «Stranger» և այլ ստեղծագործություններ:  Ինչպես նաև այն երգերը, որոնք  կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը գրել է Դիմաշի համար։ Հանդիսատեսը կլսի նաեւ բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք պատրաստվել են հատուկ հյուրախաղերի համար: Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։
 
Հայաստանում նրա համերգին սպասում են անհամբեր:  Տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները եւ երգչի երկրպագուները հավաքվելու են մեկ հարթակում:
 
 Դիմաշ Կուդայբերգենի եւ նրա թիմի նախաձեռնությամբ՝  բարեգործական ակցիա կլինի եւ Երևանի մշակութային եւ ստեղծագործական ուսումնական հաստատությունների սաները նվեր կստանան շոուի տոմսեր։ Այս ակցիայի նպատակն է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին ծանոթացնել յուրահատուկ արտիստի հետ և նրանց համար դառնալ մոտիվացիա: Բացի դրանից տոմսերի գինը սկսվում է 4000 դրամից, որ շատերը կարողանան ձեռք բերել:
 
«STRANGER» ծրագիրը Դիմաշի երկրորդ համաշխարհային շրջագայությունն է, որի շրջանակներում նախատեսում են այցելել ավելի քան 20 երկիր ու աշխարհին ցույց տալ իրենց եզակիությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ