Արտակ Գալստյանին խոշտանգում են, քանի որ մարսեցին դատարանի նկուղում Ծռերի նկատմամբ իրականացրած վրեժը


Արտակ Գալստյանին խոշտանգում են, քանի որ մարսեցին դատարանի նկուղում Ծռերի նկատմամբ իրականացրած վրեժը

  • 03-05-2023 18:25:38   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների խախտումը հանցագործություն է, ով ուզում է լինի խոշտանգվողը։ Ուզում է  ձեր բարեկամը լինի, ուզում է՝ թշնամին։ Եթե նա մարդ է, ուրեմն նրա՝ Մարդու,  իրավունքը  որևէ իշխանավոր  իրավունք չունի խախտելու։ Ու եթե դուք իսկապես ժողովրդավարության  կողմնակրց եք, ապա խտրականություն չպետք է դնեք Արտակ Գալստյանի նկատմամբ։ Նրան մեկուսարանում խոշտանգում են, նրանից վրեժ են լուծում,  քանի որ մարսեցին տարիներ առաջ դատարանի նկուղում Ծռերի  նկատմամբ իրականացրած  խոշտանգումն ու վրեժը։ Օրենքը բոլորի նկատմամբ պետք է գործի, իրավունքից էլ բոլորը պետք է օգտվեն, եթե ուզում եք օրինանավոր երկրում ապրել։ Այլապես այդ խտրականությունն ընդունելը թայֆաբազություն է։ Էլ ինչո՞վ ենք տարբերվում  մինչ այժմ մեզ հայտնի թայֆաբազներից։
 
 
 
Նախկին ՀԽ մամուլի խոսնակ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք