Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը


Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը

  • 19-05-2023 14:02:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունենում Սերգել Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:
 
«Ուրախ ենք մեր հերթական հանդիպման համար, այսօր վերջապես մենք անցկացնում ենք եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր անցած տարվա վերջին մեր հայ գործընկերոջ հետ», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
 
Բայրամովն, իր հերթին, բարձր է գնահատել եռակողմ հանդիպման հնարավորությունը և շնորհակալություն հայտնել Մոսկվային այն կազմակերպելու համար։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ակնկալում է Լավրովի հետ երկկողմ հանդիպմանը քննարկել նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
 
«Կարծում եմ, որ այսօր հնարավորություն կընձեռվի երկկողմ ձևաչափով քննարկել մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հետպատերազմական կարգավորման տարբեր ուղիների հետ, ինչպես նաև քննարկել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգը», - ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
 
Եռակողմ հանդիպումը, ինչպես տեղեկացրել է Լավրովը, նախատեսված է օրվա երկրորդ կեսին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը