Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Լավրով


Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Լավրով

  • 19-05-2023 14:47:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այսօր  ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
 
Հանդիպման ժամանակ Լավրովը ասել է, որ իրենց նպատակն է իրականացնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու պետությունների ղեկավարների՝ Պուտինի և Ալիևի միջև: Վերջին հետաքրքիր ծրագրերից մեկն էլ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն է, որով շահագրգռված են նաև ուրիշ պետություններ:
 
«Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը»,- նշել է Լավրովը:
 
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կայանալու է հայ գործընկերոջ հետ եռակողմ հանդիպումը:
 
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էլ հայտարարել է, որ նախատեսել է Լավրովի հետ քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Միաժամանակ հույս է հայտնել, որ տեղի կունենա իր ու Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: 
 
Բայրամովը նաև ընգծել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններում արձանագրվել է առաջընթաց:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը