Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան


Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան

  • 19-05-2023 15:19:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։
 
Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
 
«Կուզեմ ընդգծել, որ շոշափվում է, որոշակի փոխըմբռնում կա նաև մի շարք հարցերով, ներառյալ` հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և սահմանագծումը»,– ասաց Միրզոյանը։
 
Նա ընդգծեց հետագա էսկալացիաներ, ուժի կիրառում թույլ չտալու կարևորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։
 
Միրզոյանը շեշտեց` հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։
 
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով` Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Նրա խոսքով` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը։
 
Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հեհ։
 
Հիշեցնենք` մայիսի 1-ին էլ ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
 
Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը