Բացառիկ մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»


Բացառիկ մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

  • 20-05-2023 10:40:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների դռնփակ հանդիպումը, որը տեւել է երկու ժամից ավելի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից: Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի՝ ԱԺ գալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, եւ շտապել են ԱԺ:
 
Հանդիպմանը, բացի պատգամավորներից, ներկա են եղել նաեւ դեռեւս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են:
 
Հանդիպման հիմնական օրակարգը եղել է կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը եւ մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: Փաշինյանը նախ ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, ամփոփել է արդյունքները, իսկ ՔՊ-ականները հիմնականում լսողի դերում են եղել, միայն նրանցից մի քանիսն են հարցեր ուղղել Փաշինյանին: Թեեւ Փաշինյանն ասել է, որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց, ընդհանուր առմամբ, Փաշինյանը եւ ՔՊ-ականները դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը: Առաջիկայում Մոսկվայում եւ Քիշնեւում սպասվող հանդիպումներին Փաշինյանը չի անդրադարձել: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը եւ քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play