Բայդեն. «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությանը»


Բայդեն. «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությանը»

  • 20-05-2023 12:10:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին ընդառաջ շնորհավորական նամակ է ուղարկել Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
 
Բայդենը գրել է, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների գործընկերությունը զարգացում է ապահովել տարածաշրջանում:
 
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ երկու երկրները միասին պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ և կանխում են զանգվածային ոչնչացման զենքի տարածումը:
 
Բայդենն անդրադարձել է էներգետիկայի թեմային, գրելով, որ «Ուկրաինայի ժողովրդի դեմ Ռուսաստանի սանձազերծած դաժան պատերազմի պայմաններում ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղել են ջանքերը Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար»:
 
Ապա Բայդենը գրել է, որ «ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումն ապագա սերունդների համար և կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը