G7 երկրները հաստատել են Ուկրաինային աջակցելու իրենց մտադրությունը


G7 երկրները հաստատել են Ուկրաինային աջակցելու իրենց մտադրությունը

  • 20-05-2023 12:58:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները եզրափակիչ հայտարարության մեջ վերահաստատել են Կիևին աջակցելու իրենց մտադրությունը «այնքան ժամանակ, որքան դա պահանջվում է»։
 
«Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է արդար, համապարփակ և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է փաստաթղթում, որում G7-ը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները։
 
Հաղորդագրության մեջ նաև նշվում է «Ուկրաինային դիվանագիտական, ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցությունն ավելացնելու հստակ մտադրությունը և գների բարձրացումը Ռուսաստանի և նրանց համար, ովքեր աջակցում են նրա պատերազմական ջանքերին, ինչպես նաև հակազդելու պատերազմի բացասական հետևանքներին մնացած երկրների վրա»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play