Կոռնիձորում մեկնարկում է «Հանուն Արցախի» հանրահավաքը

Կոռնիձորում մեկնարկում է «Հանուն Արցախի» հանրահավաքը

  • 20-05-2023 13:46:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Սյունիքում՝ Կոռնիձորում, մեկնարկում է «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության հանրահավաքը։ Ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ շարժումը բոլորին հրավիրել էր Հակարի կամրջի սկզբնամաս՝ մասնակցելու հանրահավաքին։
 
Կոռնիձորում բազմահազարանոց երթը շարժվում է Հայաստան- Արցախ սահման, ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Արցախում ևս հանրահավաք է ու երթ է ընթանում՝ հաջակցություն Կոռնիձորի հանրահավաքի:
 
Հանրահավաքի նպատակն է՝ ոչ ասել «Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին», «տեր լինելու Արցախին և Հայաստանին մեր որոշումը վերահաստատելու, ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար», հայտնում են շարժումից։
 
Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը