Զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ նստացույց սկսեցին, շենքը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով


Զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ նստացույց սկսեցին, շենքը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով

  • 20-05-2023 20:10:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո սկսված ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով, Աբովյան փողոցով երթով հասան Կառավարության շենք:
 
Կառավարության շենքը շրջապատված է մեծաքանակ ոստիկանական ուժերով:
 
Ծնողները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
 
Բացի նստացույցից, նրանք նաև հայտարարեցին, որ փակելու են Ամիրյան-Տիգրան Մեծ և Նալբանդյան փողոցները։
 
Ակցիայի մասնակից ծնողները նաև կոչով դիմեցին Աբովյանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Գայանե Հակոբյանին, նրան հորդորելով դադարեցնել հացադուլը։
 
Հիշեցնենք, որ կալանավորված Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով երթ անցկացնող քաղաքացիները կանգառներ կատարեցին ՀՀ-ում Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների առջև։
 
Նրանք հայտարարեցին, որ Գայանե Հակոբյանը քաղբանտարկյալ է և Ֆրանսիայի ու ՌԴ ղեկավարների ուշադրությունը հրավիրեցին այդ հանգամանքի վրա։
 
Երթի մասնակիցները նաև պարբերաբար կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։
 
«Մենք բոլորս Գայանե ենք, ազատություն Գայանեին»՝ բացականչում են ակցիայի մասնակիցները։
 
«Նիկոլ Փաշինյանը անցել է ամեն կարմիր գիծ, այստեղ չկա ոչ մի ժողովրդավարություն։ Ազատություն առաին կին քաղբանտարկյալին»,- ասացին զոհված զինծառայողների հարազատները՝ դեսպանատների մոտ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play