Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտակերտում. ՌԴ ՊՆ


Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտակերտում. ՌԴ ՊՆ

  • 23-05-2023 11:12:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
 
Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
 
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
 
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
 
Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 85,8 տոննա մարդասիրական օգնություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը