ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները Երևանում


ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները Երևանում

  • 23-05-2023 13:13:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երևանում են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսն ու Պատրիկ Պրայորը:
 
Երեկ նրանց ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
Ըստ ԱԽ գրասենյակի՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:
 
Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Հայաստանում են՝ քննարկելու անվտանգության ոլորտում աճող գործընկերությունը: Նրանք կհանդիպեն Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ։
 
Երեկ նրանք հանդիպել են նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, քննարկել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը