Ադրբեջանի ԱԳՆ-ը հակադարձում է Արարատ Միրզոյանին


Ադրբեջանի ԱԳՆ-ը հակադարձում է Արարատ Միրզոյանին

  • 23-05-2023 14:49:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարարությունը հակադարձել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի կողմից երեկ Մեծ Բրիտանիայի պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, կրկին ժխտելով, թե Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։
 
«Հայաստանցի պաշտոնյաների կողմից անընդհատ կրկնվող անհիմն պնդումները, թե Ադրբեջանի կողմից «Լաչին» հսկիչ-անցագրային կետի ստեղծումը իբր արգելափակել է ճանապարհը, հումանիտար խնդիրների է հանգեցրել, խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանն ու «էթնիկ զտման քաղաքականության» մաս է հանդիսանում, Հայաստանի կողմից իրողությունները կեղծելու փորձ է», - պնդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
 
«Հայկական կողմը միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու իր փորձերին պետք է վերջ տա։ Հայաստանը մինչև հիմա շարունակում է խրախուսել ադրբեջանական տարածքներ միջազգային առաքելություն ուղարկելը, խոչընդոտում է ադրբեջանական կառավարության և Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների միջև երկխոսությանը։Դա մենք դիտարկում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կողմնակից է, պետք է դադարեցնի նման միջամտությունները», - հայտարարել է պաշտոնական Բաքուն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը