Դեսպան Մակունցը կոնգրեսական Ջեյքոբսին Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի իրավիճակի մասին զեկույցներ է հանձնել


Դեսպան Մակունցը կոնգրեսական Ջեյքոբսին Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի իրավիճակի մասին զեկույցներ է հանձնել

  • 24-05-2023 10:22:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մայիսի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։
 
Այս մասին տեղեկացնում է դեսպանատունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։
 
Անդրադառնալով հումանիտար բնույթի հարցերին՝ դեսպանը կոնգրեսականին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը