Դատական համակարգում իմ անցած ուղին թույլ է տալիս հավակնելու նման բարձր պաշտոնի․ Արմեն Դանիելյան


Դատական համակարգում իմ անցած ուղին թույլ է տալիս հավակնելու նման բարձր պաշտոնի․ Արմեն Դանիելյան

  • 24-05-2023 11:06:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը։
 
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Համլետի Դանիելյանի , Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները:
 
Թեկնածու Արմեն Դանիելյանին ԱԺ-ին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, քանի որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գտնվում է գործուղման մեջ։
 
Ելույթով հանդես եկավ նաև Արմեն Դանիելյանը։ Նա նշեց, որ
 
«Դատական համակարգում իմ ացած ուղին, իմ անցած ճանապարհը, առնվազն իմ ընկալմամբ, թույլ են տալիս հավակնելու նման բարձր պաշտոնի»,-ասաց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը