Կոլոմինան գոհ է երևանյան հանդիպումներից


Կոլոմինան գոհ է երևանյան հանդիպումներից

  • 24-05-2023 12:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Լավ հանդիպումներ տեղի ունեցան Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմենն Գրիգորյանի հետ». - Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան այցին և հանդիպումներին։
 
Կարճ հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան բարձրացնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play