Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ. Հակոբ Արշակյան


Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ. Հակոբ Արշակյան

  • 24-05-2023 13:51:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև՝ Ադրբեջանից: Դա, ըստ էության, նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
 
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին՝ նա նշեց, որ խոսակցությունը նրա մասին չէ, որ պայմանագիրը կա և ստորագրվել է, կամ հիմա սեղանին դրված է և հիմա կստորագրվի: «Խնդիրը սկզբունքների ճշգրտման մեջ է»,- ասաց Արշակյանը:
 
Անդրադառնալով Արցախի ճակատագրի հարցին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ընկալումը հետևյալն է. «Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտը և Բաքուն: Պետք է Ստեփանակերտը լինի բանակցային սեղանի շուրջ, որպեսզի Հայաստանը չորոշի, այլ որոշվի այդ սեղանի շուրջ»,- ասաց Հակոբ Արշակյանը:
 
«Այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, բխում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից, որը որոշ կետերում լավ չի գործում, որոշ կետերում լավ է գործում: Հաջորդ փուլում խոսքը խաղաղության պայմանագրի մասին է: Ըստ էության, այդ խաղաղության պայմանագրի շրջանակներում պետք է հասցեագրվի երկու հարց. Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցը, որը տարածքային ամբողջականության և միմյանցից տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ է, և երկրորդ կտորը արցախահայության իրավունքների և անվտանգության հարցն է»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play