Մոսկվայում այսօր Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ գագաթնաժողովն է, սպասվում է 2 փաստաթղթի ընդունում


Մոսկվայում այսօր Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ գագաթնաժողովն է, սպասվում է 2 փաստաթղթի ընդունում

  • 25-05-2023 11:21:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով:
 
«Կոմերսանտ»-ը գրում է՝ «գագաթնաժողովի արդյունքում, ամեն դեպքում, Մոսկվան հույս ունի, որ պետք է ընդունվի առնվազն երկու փաստաթուղթ»։
 
Հրատարակության համաձայն՝ «այդ փաստաթղթերի համակարգումը տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները, որը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Մյուսը՝ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկել են երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները։
 
Լրատվամիջոցը մատնանշում է այն փաստը, որ փաստաթղթերի ընդունումը, «որոնք 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, պաշտոնականացնում են ռուսական կողմի միջնորդական գործունեությունը, Մոսկվային թույլ է տալիս խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել նրա դերը Հարավային Կովկասում (մայիսի սկզբին ԱՄՆ-ում և մայիսի 14-ին Բրյուսելում բանակցությունների արդյունքներից հետո ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել)։
 
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը երեկ արդեն մեկնել է Մոսկվա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս գտնվում էր ՌԴ-ում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը