ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստան - Ադրբեջան կարգավորման բանակցություններին անկախ դրանց վայրից


ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստան - Ադրբեջան կարգավորման բանակցություններին անկախ դրանց վայրից

  • 25-05-2023 11:39:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցություններին՝ անկախ նրանից, թե որ երկրում են այդ շփումները, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
 
«Մենք աջակցում ենք այս բանակցություններին՝ լինի դա Վաշինգտոնում, ինչպես անցյալ ամիս, Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, կամ աշխարհի ցանկացած վայրում: Կարևոր է, որ երկու կողմերն էլ շարունակեն խոսել միմյանց հետ», - ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին հարցին։
 
Խոսակը նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին: «Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական ու տևական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է», - հայտարարել է Միլլերը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը