Մոսկվայում մինչ եռակողմ հանդիպումը Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ


Մոսկվայում մինչ եռակողմ հանդիպումը Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ

  • 25-05-2023 13:06:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև տեղի կունենա երեք առաջնորդների հանդիպումը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
Կրեմլում այսօր նաև անցկացվում է ԵԱՏՄ գագաթնաժողովը։
 
Պեսկովն ասել է, որ առաջին անգամ հյուրի կարգավիճակով ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու է Ադրբեջանի նախագահը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը