Հայաստանը մեր դաշնակիցն է, և մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ. Շոյգու


Հայաստանը մեր դաշնակիցն է, և մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ. Շոյգու

  • 25-05-2023 13:16:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին:
 
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորը՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում՝ հատուկ կցանկանայի նշել ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը»,- ասել է ռուս նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը