ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է․ Պուտին


ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է․ Պուտին

  • 25-05-2023 15:07:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։
 
Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության գլխավոր շահառուն է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե որքան է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի աճը։
 
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ անցած տարի երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 12․6, իսկ այս տարի՝ 12․1 տոկոս։ «ՀՆԱ-ի 12․1 տոկոսը աճը, իհարկե, լուրջ թիվ է, շատ լուրջ թիվ»,- նշել է ՌԴ նախագահը։
 
Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Միության անդամ բոլոր երկրների հետ համագործակցությունը։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play