Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Հովհաննիսյան


Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Հովհաննիսյան

  • 25-05-2023 15:20:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իշխանական խմբակցության քարտուղարը վստահեցրեց` նախարարի` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։
 
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաններ չեն։
 
«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։
 
Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
 
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
 
Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
 
Նիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը