Չավուշօղլու. «Թուրքերի ուղին անցնում է Շուշայով, Ջաբրայիլով և Զանգեզուրով»


Չավուշօղլու. «Թուրքերի ուղին անցնում է Շուշայով, Ջաբրայիլով և Զանգեզուրով»

  • 25-05-2023 15:59:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Թուրքերի ուղին անցնում է Շուշայով {Շուշի}, Ջաբրայիլով և Զանգեզուրով՝ հին թյուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիա նահանգի Քեփեզ քաղաքում ելույթի ժամանակ:
 
Ադրբեջանական APA լրատվական գործակալության Ստամբուլի թղթակցի փոխանցմամբ, Չավուշօղլուն նաև քննադատել է Թուրքիայի նախագահ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ տրանսպորտային նախագծից Ադրբեջանի բացակայության համար:
 
«Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Ի՞նչն է ձեզ մտահոգում, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից», - ասել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
 
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ժամանակակից Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլև ամբողջ թյուրքական աշխարհի շահերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը