«ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը». Ալիևի աղմկահարույց հայտարարությանն արձագանքեց ՀՀ վարչապետը


«ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը». Ալիևի աղմկահարույց հայտարարությանն արձագանքեց ՀՀ վարչապետը

  • 25-05-2023 20:12:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։
 
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա, եթե ուշադիր լսեք իմ ելույթը, դրանում ասվում է, որ Ադրբեջանը նախաձեռնել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը։ Մեր իրավունքն է՝ նախաձեռնել ցանկացած բան, ինչը մենք համարում ենք ճիշտ, լեգիտիմ, ողջամիտ և ինչը, ի դեպ, աջակցություն է գտել, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված այլ կողմերի կողմից»,- հայտարարել է Ալիևը։
 
ՀՀ վարչապետն իր հերթին ասել է․ «Շատ հետաքրքիր էր իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն նախագիծը, որի մասին դուք խոսում էիք»։
 
Ապա հավելել է․ «Անկեղծ ասած, առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը ․․․»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play