Օվերչուկը պարզաբանել է` որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա չկարգավորված հարցերը


Օվերչուկը պարզաբանել է` որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա չկարգավորված հարցերը

  • 26-05-2023 10:59:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
Նրան հարցրել են, թե այս բանակցություններից հետո հնարավո՞ր է երեք երկրների ղեկավարների հերթական հանդիպում։
 
«Կլինի այնպես, ինչպես կորոշեն»,- «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ ասել է փոխվարչապետը։
 
Օվերչուկի խոսքով, փոխվարչապետերի հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների հատման կարգը։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ «նույն պատկերացումն ունեն, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը»։
 
«Հիմա մենք խոսում ենք տեխնիկական մանրամասների մասին, դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ մենք խոսում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է: Կոնկրետ մենք ուղղակի կխոսենք, թե ինչ կարգով է լինելու հատման կարգը, ինչ ընթացակարգեր են լինելու», - ասել է Օվերչուկը:
 
Հայաստանի կառավարությունն իր հերթին զեկուցել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։
 
«Կրեմլում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր», - հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքը շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպման շրջանակներում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը