ԱՄՆ Պետդեպը Երևանին և Բաքվին հորդորում է համաձայնության գալ վիճահարույց հարցերի շուրջ


ԱՄՆ Պետդեպը Երևանին և Բաքվին հորդորում է համաձայնության գալ վիճահարույց հարցերի շուրջ

  • 26-05-2023 11:08:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել ոչ հեռու ապագայում։
 
ԱՄՆ Պետական դեպարտամենտը շարունակում է հորդորել Երևանին և Բաքվին համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
 
Նրա խոսքով` 2 երկրի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Մոսկվայում, բայց ԱՄՆ–ի համար այդ բանակցությունները մնում են առաջնահերթություն։ ԱՄՆ Պետդեպը կողմերին դիմավորել է մայիսի սկզբին, բանակցությունները շարունակվեցին Բրյուսելում, և, ըստ Միլլերի, ԱՄՆ–ն շարունակում է աջակցել դրանց։
 
«Ինչպես մենք նախկինում նշել ենք, հավատում ենք, որ կողմերի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել տեսանելի ապագայում և շարունակում ենք կողմերին դրդել համատեղ աշխատանքի»,– նշել է Միլլերը։
 
Հարցին` արդյոք ԱՄՆ միջնորդությամբ նախատեսվում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոր հանդիպումներ, նա պատասխանեց, որ պետքարտուղարը վերջերս է նմանատիպ հանդիպում կազմակերպել, իսկ նորը դեռ չի պլանավորվում։
 
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
 
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play