Նա ոչ ձեռքբերումներ ունի, ոչ ծրագրեր, ինչի՞ մասին խոսենք. Էրդողանը մերժել է Քըլըչդարօղլուի հետ բանավեճի առաջարկը


Նա ոչ ձեռքբերումներ ունի, ոչ ծրագրեր, ինչի՞ մասին խոսենք. Էրդողանը մերժել է Քըլըչդարօղլուի հետ բանավեճի առաջարկը

  • 26-05-2023 13:30:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հինգշաբթի օրը հեռուստաբանավեճի է հրավիրել հանրապետության գործող ղեկավարին։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը՝ նշելով, որ իրենք խոսելու ոչինչ չունեն։
 
Այս մասին նա հայտարարել է CNN Turk-ին եւ Kanal D-ին տված հարցազրույցում։
 
Քըլըչդարօղլուն, հեռուստաբանավեճի հրավիրելով հանրապետության գործող ղեկավարին, նշել է, որ կանչում է «ապացուցելու» Էրդողանի ենթադրյալ «համագործակցությունն ահաբեկիչների հետ»։ Էրդողանն ասել է, որ եթե Քըլըչդարօղլուն չկարողանա ապացուցել ահաբեկիչների հետ իր համագործակցությունը, ապա նա «անազնիվ մարդ» է։
 
«Հիմա նա ինձ կանչում է հեռուստատեսություն, ինչի՞ մասին եք խոսելու ինձ հետ, նա ոչ ձեռքբերումներ ունի, ոչ տեսլական, ես ձեզ հետ քննարկե՞մ Օքմեյդանայի (Ստամբուլի - խմբ.) շրջանի սոցիալական ապահովագրության բաժնի հիվանդանոցը, թե՞:
 
Եկեք խոսենք, թե ինչպե՞ս եք խորհրդարանում 40 մանդատ տվել նրանց, ովքեր ընտրություններում նույնիսկ 1 տոկոս ձայն չեն ստացել»,- ասել է Էրդողանը:
 
Նա նման կերպ է արտահայտվել, քանի որ Քըլըչդարօղլուն 90-ականներին ղեկավարել է սոցիալական ապահովագրության վարչությունը։
 
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 49,52 տոկոսը, ընդդիմադիր յոթ կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը։
 
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը